National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
06.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.02.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը «Ժողովուրդ» թերթի լույսընծայման 5-ամյակի առթիվ
1 / 1

Շնորհավորական ուղերձն ընթերցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանը:
Ուղերձում ասված էր.

«Շնորհավորում եմ «Ժողովուրդ» թերթի աշխատակազմին եւ ընթերցողներին՝ պարբերականի լույսընծայման 5-ամյակի առթիվ:

Այն սրընթաց մուտքը, որով «Ժողովուրդն» անդամագրվեց ժամանակակից հայ մամուլի ընտանիքին, վկայում է հանրության մեջ նման լրատվամիջոցի որոշակի պահանջարկի մասին:

Անցած տարիների ընթացքում թերթը կարողացել է բառացիորեն նվաճել ընթերցողների իր բանակը, նվաճել, որովհետեւ մեր իրականության մեջ թերթերի՝ ցավալիորեն փոքր տպաքանակի եւ լրատվամիջոցների ընտանիքի անդամների անհամեմատ մեծ թվի հարաբերակցությունը ստիպում է, որ մամուլի ներկայացուցիչներն իրենց խնդիրները լուծելու համար նաեւ միմյանցից ընթերցող գրավեն:

Անշուշտ, շուկայական հարաբերություններում այդ նպատակի համար կիրառելի են տարբեր միջոցներ, բայց կարծում եմ, որ օբյեկտիվ եւ հավաստի լրատվությունն առաջնահերթություն, պատիվ եւ պարտականություն է ցանկացած լրատվամիջոցի համար, լրատվամիջոց, որը շտապ տեղեկությունը մատուցելով, հաջորդ պահին կամ հաջորդ օրն իսկ ստիպված չի լինում նույնքան շտապ հերքումով հանդես գալ, լրատվամիջոց, որի նպատակը հասարակության մեջ ոչ թե փոխադարձ անհանդուրժողականություն, այլ փոխըմբռնում ու համերաշխություն սերմանելն է, ոչ թե չարախնդալը, այլ` օգնելը, ոչ թե քաղաքացիական հասարակության կայացմանը խանգարելը, այլ՝ ամենայնս աջակցելը, իր նպաստը բերելը:

Հասարակության չդադարող ուշադրությունը լրատվական դաշտի հանդեպ ենթադրում է ոչ միայն ավելի օպերատիվ եւ պատասխանատու աշխատանք, այլեւ ավելի արժանահավատ ու իրականությանը չհակասող, ինչու չէ, նաեւ օգտակար տեղեկատվություն, որի կարիքն ունեն բոլոր հասարակությունները:

«Ժողովուրդ» թերթն ունի ուրույն աշխատաոճ ու ձեռագիր: Շատ կարեւոր է, որ այդ ձեռագիրը երբեւէ չզոհաբերվի սենսացիայի այսրոպեական գայթակղությանը, որ ամբոխահաճությունը երբեք չլինի առաջնորդող, որ մասնագիտական մոտեցումն ու մտածողությունը չստորադասվեն ձայնագրիչին, որ ստեղծված ձեռագիրը դառնա պահպանության արժանի բնօրինակ:

Կարծում եմ, պատահական չէ ընտրված ոչ միայն թերթի անվանումը՝ «Ժողովուրդ», այլեւ բնաբանը՝ «Թերթ բոլորի եւ ամեն ինչի մասին»:

Եվս մեկ անգամ շնորհավորելով «Ժողովուրդ»-ի լույսընծայման 5-ամյակի առթիվ, մաղթում եմ, որ այն լինի թերթ ոչ միայն բոլորի մասին, այլեւ իսկապես բոլորի համար, որտեղ ամենքը կարողանան տեսնել թե՛ օբյեկտիվ իրականություն, թե՛ շրջահայացություն, թե՛ պարզ մարդկային փոխհարաբերություններ:

Թող հաջողությունն ու լավատեսությունը միշտ ուղեկցեն ձեզ»:



06.05.2024
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 7-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20,   ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40,   ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցութ...

06.05.2024
Խորհրդարանը շարունակել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկումը
Ազգային ժողովը մայիսի 6-ի նիստում շարունակել է 2023 թվականի ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդման քննարկումը:   Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներն անդրադարձել են գլխավոր դատախազի տարեկան հաղորդման մեջ արձանագրված խնդիրներին, կառույցի գործունեությանը, համակարգային խնդիր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am